Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է օրինախախտ «յաշիկավարը». մանրամասներ

Այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արամն Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Mercedes G500 մակնիշի 10 QQ 111 համարանիշի օրինախախտ…

Այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արամն Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Mercedes G500 մակնիշի 10 QQ 111 համարանիշի օրինախախտ վարորդին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կատարած խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքում հայտնի «Ծղոտներ» ռեստորանային համալիրի սեփականատեր «Ծղոտների Գևորին»: 

 

Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում  երևում է, թե ինչպես է Mercedes G 500 մակնիշի 10 QQ 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում երթևեկում հանդիպակաց՝ լրիվ արհամարհելով ճանապարհային երթևեկության կանոնները։ 

 

 

Տեսանյութը՝  shamshyan.com-ի

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250