Պատգամավորի ասուլիսին մեկ լրագրող էր եկել․ չկայացավ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի ասուլիսը չի կայացել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS. am-ի հետ զրույցում հայտնել է «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը:
Նա նշել է, որ պատգամավորը եկել է մամուլի ակումբ, եւ միայն մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչ է եղել: 5 րոպե սպասել է լրագրողներին, այնուհետեւ հեռացել է, լրատվամիջոցներից ներկայացուցիչ չլինելու պատճառով:
Նշենք, որ ասուլիսը լինելու էր «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակի» թեմայով: Ասուլիսը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Նմանատիպ հոդվածներ
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...
Տավուշի Ազատամուտ համայնքը ՀՅԴ-ական ղեկավար կունենա. News am
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներո...