Հասարակություն
Լիխտենշտեյնից ներողություն են խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջան գրելու համար
Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել աշխատակիցների պատճառով առաջացած թյուրիամցության համար: Այսօր՝ հունիսի 9-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից առաջ այդ մասին խոսել է ֆեդեարացիայի մամուլի ծառայության աշխատակիցը: Օրեր առաջ Լիխտենշտեյնի ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել հավաքականի առջիկա հանդիպումների մասին ու ՀՀ փոխարեն նշվել էր Ադրբեջանի անունը, ինչն իրարանցում էր առաջացրել հայկական մամուլում ու սոցցանցերում: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ժամանակից:
Լրատվականը նշում է, որ աշխատակիցը պարզաբանել է, թե պարզապես իրենք շաբաթվա ընթացքում անընդհատ խոսել են իրենց մինչեւ 21 տարեկանների ընտրանու ու Ադրբեջանի նույն տարիքային հավաքականի հանդիպման մասին, ինչի պատճառով էլ սխալվել են:
«Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար»,- ասել է նա:
Մինչեւ 21 տարեկանների նշված հանդիպումը կայացել է երեկ: Ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
2018 թ. հեկտեմբերին կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Ջիբրալթարի դեմ խաղում էլ Լիխտենշտեյնի հետ կապված թյուրիմացություն էր տեղի ունեցել հայկական կողմի մասնակցությամբ: Հանդիպումից առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջիբրալթարի փոխարեն միացրել էին Լիխտենշտեյնի հիմնը, ինչից հետո ՀՖՖ-ն նույնպես հետագայում ներողություն է խնդրել:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող կնոջ տեսանյութը հյուրանոցից
Նախապատրաստվել է պետական գործչի սպանություն. ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել. Shamshyan com
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3