Հասարակություն
Առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը գործում է անխափան
Gohar Vardanyan
1 րոպե
293 դիտում
2019թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետեւանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել էր դիմումներ՝ ընդհանուր հերթագրվածների շուրջ մեկ տոկոսը:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) մանրամասն ուսումնասիրվել են բոլոր դիմումները, քանի որ առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգն արձանագրել է մուտք գործած բոլոր օգտատերերի գործողությունները՝ համակարգ մուտք գործելու օրն ու ժամը եւ առաջացած խնդիրները։
Բոլոր ծնողները, որոնք համակարգի մեկնարկային փուլում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ունեցել են գրանցման դժվարություններ, հնարավորություն են ստացել երեխաներին հերթագրել նախընտրած դպրոցում:
Նշենք, որ համակարգը մեկնարկից հետո սկսել է գործել առանց խափանումների, եւ յուրաքանչյուր ծնող կարողացել է եւ այժմ էլ կարող է գրանցել երեխային նախընտրելի դպրոցում, եթե առկա են լիցենզիայով սահմանված ազատ տեղեր։
Առցանց հերթագրման գործընթացը շարունակվում է. գրանցման եւ հաստատման արդյունքներին կարելի է հետեւել ԿԳՄՍ նախարարության եւ ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջերում:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող կնոջ տեսանյութը հյուրանոցից
Gohar Vardanyan
6,844
Նախապատրաստվել է պետական գործչի սպանություն. ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել. Shamshyan com
Gohar Vardanyan
2,425
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
526
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
252
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
221
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
255