Հասարակություն
Ռուսաստանում հրդեհից երեխաների փրկած հային պայմնանական դատավճիռ են նշանակել
Gohar Vardanyan
1 րոպե
1,057 դիտում
Եկատերինբուրգի բնակիչ Գեւորգ Ավետիսյանը պայմանական ազատազրկման է դատապարտվել 4 տարի փորձնական ժամկետով:
Հիշեցնենք, որ Ավետիսյանն այս տարվա սկզբին հրդեհից փրկել էր երեք երեխայի։ Ինչպես պարզել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, հերոսը քրեական գործով էր անցնում:
Քննության տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերի 8-ին Ավետիսյանը եւ նրա ընկերը՝ Չերվոնի Օղլին, դաժանաբար ծեծել են մի տղամարդու Սովետական կանանց փողոցում։
«Տեղի ունեցավ բանակռիվ, ինչի հետեւանքով Ավետիսյանն ու Օղլին չարամտորեն որոշում կայացրին՝ ուղղված տուժածին ծանր առողջական վնաս հասցնելուն»,- ասել են Սվերդլովսկի դատախազության մամուլի ծառայությունում։- Իրականացնելով հանցավոր մտադրությունը՝ Ավետիսյանը վերցրել է աղյուսն ու հարվածել տուժածին ուսի հատվածում։ Վերջինը փորձել է խուսափել մարմնական վնասվածքներից, վազել է դեպի տուն Գրիզոդուբովայի փողոցով, բայց Ավետիսյանը եւ Օղլին հասել են նրան։
Օղլին տուժածին ոտքով 6 հարված է հասցրել փորի եւ կրծքի շրջանում, իսկ Ավետիսյանը՝ մոտ 10 հարված մեջքին ու իրանին։ Ավելի ուշ տղամարդուն ախտորոշել են 11 կողերի կոտրվածք ձախից՝ թոքի վնասմամբ, եւ օդի կուտակում ձախ պլեւրալ խոռոչում, որը վտանգավոր է կյանքի համար եւ որակվում է որպես առողջության համար վտանգավոր։
Ամբաստանյալները նախաքննության եւ դատաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը մասամբ։ Դատարանը Չերվոնի Օղլիին նշանակել է 4 տարի 6 ամիս ազատազրկում՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, Գեւորգ Ավետիսյանին, հաշվի առնելով ակտիվ հասարակական դիրքորոշումը հանցագործություն կատարելուց հետո, պայմանական ազատազրկում՝ 4 տարի փորձնական ժամկետով։
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,187
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
467
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
215
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
185
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
218