Հասարակություն
Ոստիկանությունն այցելել է «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ՝ ծանուցումներ հանձնելու
Gohar Vardanyan
542 դիտում
Ոստիկանության 4 հոգանոց խումբն այսօր՝ մայիսի 21-ին այցելել է «Ադեկվադ» հասարակական կազմակերպության գրասենյակ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց Blognews. am կայքի խմբագիր, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանության աշխատակիցները «Ադեկվադ» ՀԿ-ի համահիմնադիր Արթուր Դանիելյանին էին որոնում, որպեսզի վերջինիս ծանուցագիր հանձնեին:
Ավելի ուշ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց. «Ոստիկանությունը երեկ Կասկադում եղած բոլոր Ադեկվադներին ծանուցումներ է ուղարկել, թե բա հրավիրում ենք ոստիկանություն` Իսպիրյանի հաղորդման շուրջ պարզաբանումներ տալու: Իհարկե, զավեշտալի է այն, որ եթե առաջ ջեբդ պլան էին գցում, հիմա ուզում են Իսպիրյան գցեն, բայց ես այսօր հավես չունեմ, ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ Ոստիկանության հրավերը չեմ ընդունում և այդ կլյաուզնիկի հաղորդման շուրջ որևէ պարզաբանում տալ չեմ պատրաստվում»:
Հիշեցնենք, որ զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե մի խումբ անձինք «Կասկադ»-ի տարածքում մոտեցել են երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ճշտվել է Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,187
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
467
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
215
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
185
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
218