Հասարակություն
Վարորդին գումար տալու փոխարեն ուղևորը դանակն է հանել և թալանել․ Sputnik Armenia
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գիշերը հանցագործություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ըստ տեղեկությունների` Քուչակ գյուղում ապրող մի երիտասարդ դանակի սպառնալիքով թալանել է իրեն Երևանից Քուչակ հասցրած տաքսու վարորդին։
Նախնական վարկածով՝ 28-ամյա երիտասարդը հասել է իրենց գյուղ և ուղեվարձը վարորդին վճարելու փոխարեն դանակ է հանել, սպառնացել՝ վերցնելով նրա բջջայինն ու վարորդի մոտ եղած փողերը։
Հարձակումից հետո երիտասարդը փախել է, թալանված վարորդն էլ դիմել է ոստիկանների օգնությանը։
Իրավապահները կարճ ժամանակում հայտնաբերել են հանցանքը կատարած երիտասարդին ու գողացված փողն ու հեռախոսը։
Լրատվամիջոցը գրում է, որ տուժած տաքսու վարորդը երիտասարդ տղա է և ապրում է մայրաքաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3