Հասարակություն
«Բալգարկա» անունով պաշտոնյա է գալու. անապահով ընտանիքը` աշխատանքը կորցնելու վտանգի առաջ
Gohar Vardanyan
1 րոպե
426 դիտում
Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում երկար ժամանակ փոքրիկ առևտրի կրպակի աշխատակից Սոֆյա Արսենյանը ամեն օր սպասում է, թե երբ են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաները ժամանելու ու իրենց ասելով՝ հողին հավասարեցնեն փոքրիկ առևտրի կրպակը: SHAMSHYAN. com-ի թղթակցի հետ զրույցում տիկին Սոֆյան ասել է. «Ոչ տուն ունենք, ոչ էլ մի կարգին աշխատանք, վարձով ենք բնակվում: Տղաս էլ ապրիլյան քառօրյայի մասնակից է եղել, ինչի համար հրամանատարների կողմից շնորհակալագրերի է արժանացել: Էս փոքրիկ կրպակով մեր գոյությունն ենք պաշտպանում ու հիմա թաղապետ Գևորգ Բաբայանը արդեն մի քանի օր է՝ մեզ տեռորի է ենթարկում, ասելով. «Էս ձեր բուդկեն վերացնելու եմ էստեղից: էստեղ ոչ մի բուդկա չպետք է լինի»: Նրան խնդրել ենք, ասել, որ սոցիալապես անապահով խավին ենք դասվում ու էս կրպակի հույսին ենք, իսկ նա ոչ միայն լսել չի ուզում, այլ նաև վատ վերաբերմունքի է արժանացնում մեզ: Ինչ անենք, մայր ու որդի էս կրպակի հույսին ենք: Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի ազդի թաղապետի վրա, որ նա իր մտադրությունը չիրականացնի: Մեզ նույնիսկ ասում են, որ թաղապետարանից ինչ-որ «Բալգարկա» անունով պաշտոնյա է գալու քանդելու ժամանակ, հիմա չգիտենք, ով է «Բալգարկա»-ն, ում են ասում «Բալգարկա», բայց որ մենք կմնանք անգործ, դա հաստատ է»:
Լրատվականի հետ հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը հաստատել է տեղեկությունը, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի այդ կրպակը ապամոնտաժվի, նա անգամ հայտնեց, որ կրպակը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի տղային ու դրա համար իրենք ոչինիչ չեն կարող անել: Միևնույն է, պետք է ապամոնտաժվի և վերջ:
Ֆոտոլրագրողի հարցին՝ իսկ ով է թաղապետարանի այն պաշտոնյան, ում անվանում են «Բալգարկա», թաղապետը դժվարացել է պատասխանել, իսկ երբ նրան հայտնել են, որ միգուցե նկատի ունեն իրեն, նա պատասխանել է, որ այդ պահով շահարկում են, իրեն էլ է շշուկներ հասել, որ իրեն «Բալգարկա» են ասում, քանի որ մինչև թաղապետ լինելը բալգարկի գործ է արել սակայն հերքել է, որ ինքը ընդհանրապես նման գործունեությամբ է զբաղվել:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
4,187
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Gohar Vardanyan
7,821
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
467
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
215
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
185
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
218