Հասարակություն
Սպառնացել են Գառնիկ Իսագուլյանին և իր ընտանիքի անդամներին. Tert am
Gohar Vardanyan
1 րոպե
921 դիտում
«Երեկ գիշերը ժամը 3-ի մոտակայքում տարբեր համարներից ստացել եմ հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ իմ ու իմ ընտանիքի հասցեին»: Այս մասին Tert. am-հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Զանգել էին գլխավոր դատախազի անունից, ասում էին՝ չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել: Ես ասուլիսի ընթացքում ավելի վաղ ասել էի, որ գլխավոր դատախազի հայացքը, դատարանում Արցախի 3 նախագահներին նայելիս, «սաֆարովյան» հայացք էր: Ասել էի, որ գլխավոր դատախազը թրքացած է, եթե նախագահների երաշխավորությունից հետո կրկին պնդում է կալանքի հարցը»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Նա տեղեկացրեց, որ զանգերից հետո հաղորդում է տվել ոստիկանություն, փորձել է դիմել նաև ԱԱԾ-ին, բայց ընդունարանից չեն արձագանքել:
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ոստիկանները պարզել են՝ հեռախոսահամարներից մեկը պատկանում է մի կնոջ, որից հեռախոսը անծանոթ անձինք խնդրել են զանգ կատարելու համար:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ գիշերը ժամը 03: 35-ին Գառնիկ Իսագուլյանը զանգել է ոստիկանություն, տվել է հեռախոսահամար և ասել, որ իրեն այդ համարից զանգելով՝ սպառնացել են:
«Այս պահին հետաքննություն է կատրվում»,- ընդգծեցին ոստիկանությունից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Քիչ հետո գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
3,248
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,457
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
457
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
208
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
179
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
210