Հասարակություն
TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. նրան կկալանավորե՞ն
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
Այս տեղեկությունը Armtimes. com-ի զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հարությունյանի խոսքերով` նախաքննական մարմինը Թավադյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Ավելի վաղ հայտնել էինք` Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար:
Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ Վարդգես Գասպարին հարցաքննվել է և տուժող ճանաչվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0