Հասարակություն
Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի
Gohar Vardanyan
572 դիտում
Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն. այս մասին տեղեկացնում է Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մայիսի 17-ին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը:
«Նշանակումը մեկ տարով է եւ մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը եւ հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատոնը լավագույններից մեկը լինի Երեւան քաղաքում»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:
Էմին Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին վստահության համար, նշելով. «Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելու ամիսների ընթացքում ինձ հնարավորություն էր ընձեռնվել խնդիրներին ծանոթանալու ներսից եւ որոշակիորեն ուրվագծելու դրանց լուծման ճանապարհը, որով մենք արդեն շարժվում ենք առաջ: Այո, կարծում եմ, որ մեկ տարին լավագույնս դրսեւորվելու ժամանակահատված է առաջ գնալու եւ զարգանալու համար: Վստահ եմ՝ մեր աշխատակազմը կարող է լուծել խնդիրները եւ իրագործել նոր ծրագրեր»,- նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,457
Քիչ հետո գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
3,248
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
457
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
208
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
179
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
211