Հասարակություն
ՊՆ զորամասի դիմաց բախվել են Opel-ն ու Honda-ն. կան վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
313 դիտում
Շիրակի մարզում այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan. com-ը։
Ժամը 16:40-ի սահմաններում Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ –Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ ՊՆ ն զորամասի դիմաց, բախվել են Opel մակնիշի 36 CO 593 համարանիշի եւ Honda մակնիշի 35 CO 175 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Գյումրի, 2-ը՝ Արթիկի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանները, զորամասի զինծառայողներն ու քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի եւ բաժնի պետի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ճՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանութունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ Ռոսգոսստրախ ապահովագրության ընկերության ներկայացուցիչները:
Բախման հետեւանքով Honda-ն առաջ է ընթացել եւ բախվել զորամասի դիմաց կայանված Opel մակնիշի 34 AA 950 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel Vectra մակնիշի 34 VF 932 համարանիշի ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,457
Քիչ հետո գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
3,248
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
457
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
208
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
179
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
210