Հասարակություն
Խաչատրյան քույրերի փաստաբանները քրգործը կասեցնելու միջնորդություն կներկայացնեն
Gohar Vardanyan
344 դիտում
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ կասկածվող Խաչատրյան քույրերի փաստաբանները պատրաստվում են խնդրել, որպեսզի կասեցվի քրեական գործը՝ հանցագործության տարրերի և ապացույցների բացակայությամբ պայմանավորված: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն՝ վկայակոչելով փաստաբաններից Ալեքսեյ Պարշինին:
Նրա խոսքով՝ բոլոր փորձաքննությունների պատասխանները ցույց են տալիս, որ աղջիկները միայն պաշտպանվել են և ստիպված են եղել նման սարսափելի արարք գործել:
«Նրանք գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Հոգեբանական փորձաքննությունը հաստատում է դա: Նրանց նկատմամբ մշտապես հանցագործություն է կատարվել, քույրերն ապրում էին հոգեբանական ճնշված վիճակում»,- ասել է փաստաբանը:
Մայիսի 20-ից հետո փաստաբանները մտադիր են դիմել Քննչական կոմիտե՝ հետաքննությունը դադարեցնելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննությունը պարզել է, որ քույրերի հոր մոտ խանգարումներ են բացահայտվել: Աղջիկների մայրը հաստատել է, որ քննիչները ապացույցներ են ձեռք բերել աղջիկների նկատմամբ սեռական բնույթի բռնության մասին:
Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատրյաններին ձերբակալել են նախորդ տարվա հուլիսին: Բնակարանում աղջիկները սպանել էին իրենց հորը՝ 40 դանակի հարված հասցնելով նրան:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,457
Քիչ հետո գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
3,248
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
457
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
208
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
179
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
210