Հասարակություն
Հայտնի են փաստաթղթերը դպրոց ներկայացնելու ժամկետները
Gohar Vardanyan
373 դիտում
Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի, ժամը 15:00-ի դրությամբ հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10 367 երեխա:
Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:
Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ծնողները նշված ժամկետներում փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
1. Դիմում` ուղղված տնօրենին
2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,
3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,
4. 2 լուսանկար՝ 3×4 չափսի,
5. Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում:
Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաև երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը: Համակարգը նաև հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված:
Ստուգումը կատարել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2HokL5g:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,457
Քիչ հետո գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
3,248
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
457
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
208
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
179
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
210