Հասարակություն
Բանտից փախած պոլսահայ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ:
Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր ազգի մը՝ որ պատմութեան ընթացքին կանգուն մնացած է լոկ իր աշխատանքին շնորհիւ:
Շնորհակալութիւն կը յայտնեմ նախ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ յետոյ բոլոր անոնց որոնք օգտակար եղած են այս պատուին արժանանալուս»,- գրել է Նիշանյանը:
Նիշանյանը 17 տարի ժամկետով թուրքական բանտում էր հայտնվել 2014 թվականին: 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից և չվերադարձել: Նրան մեղադրել են Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն իրականացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0