Հասարակություն
Արթուր Դավթյանի օգնականը 10 հատ մեքենա է գնել և վարձույթով տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատախազական համակարգում շատերը տարակուսած են այն փաստից, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց չի տեսնում համակարգում աշխատողների քայլերը: Մասնավորապես, համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արթուր Բաղդասարյանը, որը մշտապես ուղեկցում է նրան եւ դեռ օրերս նրան ուղեկցում էր ԱԺ-ում, վերջերս միանգամից 10 հատ մեքենա է գնել եւ վարձույթով է տվել: Միգուցե մեքենաները իր անունով չեն, բայց համակարգում լուրեր կան, որ իրեն են պատկանում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Հերթական սուտն է: Եթե խոսքը վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նա 10 ավտոմեքենա չունի, որեւէ նման տիպի ու, առհասարակ, որեւէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում. եթե վերջինիս հետ կապված ունեք փաստեր, առանց վարանելու կարող եք հրապարակել»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0