Հասարակություն
Լրագրողները բոյկոտել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
Gohar Vardanyan
1 րոպե
579 դիտում
Բարձրախոսների հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով լրագրողները բոյկոտեցին ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով անցկացվող դատական նիստը՝ ստանալով իրենց համար ցանկալի արդյունք: Լրագրողների բոյկոտի արդյունքում նրանց հնարավորություն տրվեց դատական նիստին հետևել դատական գործընթացի մասնակիցների համար հատկացված հատվածում, որպեսզի գործընթացի բոլոր մասնակիցների ձայնը հստակ լսելի լինի լրագրողների համար:
Մինչ այդ լրագրողները նիստին հետևում էին քաղաքացիների համար հատկացված տարածքից, որն ապակիով անջատված էր դատավարության մասնակիցների համար հատկացված տարածքից: Այդտեղից լրագրողների համար լսելի էր միայն նիստը նախագահող դատավորի ձայնը, իսկ դատավարության մյուս մասնակիցների ձայները պարզ լսելի չէին, լրագրողները նույնիսկ բարձրախոսների խնդիրը կարգավորելու հետ կապված միջնորդություն էին ներկայացրել դատարանին, սակայն խնդիրը մնացել էր չլուծված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատական նիստը շարունակվում է, ելույթ է ունենում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,457
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն գիշեր նույն վիճակն է Ազատության հրապարակում․ պատգամավորն ահազանգում է
Gohar Vardanyan
1 րոպե
3,437
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
453
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
204
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
174
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
206