Հասարակություն
Լոռին ամուսնալուծությունների թվով առաջատարն է
Gohar Vardanyan
360 դիտում
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ամուսնությունների թիվն ավելացել է 202-ով` կազմելով 3 հազար 783` նախորդ տարվա 3 հազար 580-ի փոխարեն: Իսկ ամուսնալուծությունների թիվը պակասել է 171-ով. այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 850 ամուսնալուծություն` նախորդ տարվա 1021-ի փոխարեն:
«Եթե նախկինում ամուսնալուծվում էին ամուսնության մեջ երկար ժամանահատվածում գտնվող զույգերը, օրինակ` 20+ խումբը կազմում էր մոտ 30 տոկոս, ապա վերջին տարիներին միտումը փոխվել է, եւ ավելի շատ ամուսնալուծվում են ամուսնության մեջ ավելի քիչ գտնվող զույգերը: Եթե նայենք պատճառներին, ապա հիմնականում պարզվել է, որ վեճեր, վիճաբանություններ են մոտ 50 տոկոս, 14 տոկոսը` բնավորույթունների անհամատեղելիություն եւ 8 տոկոսը արտագնա աշխատանքի մեկնման պատճառով»,- տեղեկացրեց Ծովինար Հարությունյանը:
Նրա խոսքերով` 2019 թվականի առաջին եռամսյակում ամենալավ դիրքում է գտնվում Գեղարքունիքի մարզը, որտեղ կա ամենաշատ ամուսնությունների եւ ամենաքիչ ամուսնալուծութունների ցուցանիշներ` 380 ամուսնության դեպք եւ 37 ամուսնալուծության. «Ցավոք, վատագույն մարզերն են Լոռին, Կոտայքը եւ Երեւանը»:
Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի հետ միասին սկսել է մարզերում համապատասխան ուսումնասիրություն, որի նպատակն է վեր հանել այդ մարզերում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները. «Նախատեսում ենք մարզերում իրականացնել այդ ուսումնասիրությունները եւ վեր հանել պատճառները»: Այսինքն` այս ուսումնասիրություններից հետո հպարզ կդառնա, թե որ մարզում ինչ պատճառով են ամուսնալուծվում:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,457
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն գիշեր նույն վիճակն է Ազատության հրապարակում․ պատգամավորն ահազանգում է
Gohar Vardanyan
1 րոպե
3,437
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
457
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
207
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
177
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
209