Հասարակություն
Հայտնի է Հայաստանում գործազրկության թիվը․ Ավինյան
2018թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործազրկությունը մոտավորապես 20 տոկոս է կազմում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժմանակ ասաց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վերջինս հավելեց, հարցի շուրջ միջգերատեսչական հանձնաժողովը մի ծրագիր է մշակել՝ հիմնված 3 հենասյուների վրա: Դրանցից առաջինը մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը, իսկ երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Այս երեք ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու:
«Պետք է խնդրեմ նախարարություններին, որոնք կոնկրետ միջոցառումներ ունեն այս ծրագրով, մինչև հունիսի 15-ը սահմանեն իրենց թիրախները և ժամանակացույցը, քանի որ միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են, մնացել է սահմանել հստակ թիրախները՝ կոնկրետ թվային այն արդյունքները, որոնք ակնկալվում են, նաև այն ժամանակացույցը, որով ընթանալու ենք»,- ասաց Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3