Հասարակություն
Ավագ խմբերի երեխաների համար մանկապարտեզ կգնան մինչև օգոստոսի 30-ը
Gohar Vardanyan
1 րոպե
346 դիտում
Քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների ու ծնողների համար.
քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից:
Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները եւ օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,457
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն գիշեր նույն վիճակն է Ազատության հրապարակում․ պատգամավորն ահազանգում է
Gohar Vardanyan
1 րոպե
3,437
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
457
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
207
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
178
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
209