Հասարակություն
Ամերիկացի իրավապահները ներխուժել են Վենեսուելայի դեսպանատուն
ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Վենեսուելայի դեսպանատուն, որպեսզի ձերբակալեն շենքի գրավման դեմ բողոքողներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:
«Ոստիկանությունը ներկա պահին ներխուժել է դեսպանատուն, որպեսզի ձերբակալի Embassy Protection Collective-ի (շենքի պաշտպանության շարժում) կողմնակիցներին», - թվիթերյան իր էջում գրել է ակտիվիստուհի Մեդեա Բենջամինը:
Վենեսուելայի դեսպանատունը տեղակայված է ամերիկյան մայրաքաղաքի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Ջորջթաունում: Մի քանի շաբաթվա շենքում գտնվում են ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստները, որոնք աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Վենեսուելացի դիվանագետներն ավելի վաղ հեռացել են ԱՄՆ-ից Պետքարտուղարության պահանջով: Մադուրոն շնորհակալություն է հայտնել ամերիկացի ակտիվիստներին՝ «խոր հիացմունք» հայտնելով նրանց ջանքերի համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0