Հասարակություն
Աբովյանում իրավիճակն օր օրի լարվում է. քաղաքապետին պրեսինգի են ենթարկում168 ժամ
Gohar Vardanyan
334 դիտում
«168 ժամ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները, ինչպես հայտնի է, տեղի կունենան հունիսի 9-ին: Աբովյանում իրավիճակն օր օրի ավելի է լարվում, կրքերը թեժանում։ Իշխանությունները, այդ թվում՝ իշխանական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջոցով քայլեր են ձեռնարկվում գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի նկատմամբ։ ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են տիրող իրավիճակին եւ իրավապահ մարմինների կողմից Աբովյան համայնքում անցկացվող լայնածավալ ստուգումների մասին։ Այս կապակցությամբ մենք հարց ենք ուղղել Վահագն Գեւորգյանին։
Պրն Գեւորգյան, մենք տեղեկություններ ունենք, որ արդեն մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինները լայնածավալ ստուգումներ են իրականացնում Աբովյան համայնքում, նույնիսկ կան հարուցված քրեական գործեր։ Ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ իրավախախտումների մասին է խոսքը։
Այո, իսկապես, արդեն մի քանի ամիս է, ինչ իրավապահ տարբեր մարմիններ՝ Դատախազությունը, ոստիկանությունը, քննչական մարմիններն ինչ-որ հաղորդումների հիման վրա, որոնք հստակորեն ուղղորդվում են մի կենտրոնից, լայնածավալ միջոցառումներ են իրականացնում համայնքապետարանում։
Ստուգում են ամեն ինչ, քրքրում են մանրակրկիտ կերպով, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ են ման գալիս։ Ստուգել են ավելի քան 6 մլրդ բյուջեն, սոցիալական ծրագրերը, մեր մարզի «հարգարժան» մարզպետի հաղորդումների հիման վրա տակնուվրա են արել աճուրդների հետ կապված փաստաթղթերը, իրավական եւ մասնագիտական հսկողության անվան տակ մարզպետարանից գործուղված ռեւիզորների կազմած փաթեթները։ Թող փնտրեն, ինչքան ցանկանում են, ես մի բան կարող եմ միայն ասել՝ իմ խիղճը հանգիստ է, ձեռքերս մաքուր են, հավատս՝ անսպառ, որ ամեն ինչ լավ է լինելու։
Այս ամենն ինչո՞վ եք պայմանավորում։
Ես կարծում եմ՝ այս ամենը նախընտրական գործընթացներով է պայմանավորված։ Մեր հարգարժան ընդդիմախոսները որոշել են նման գործընթացներ նախաձեռնելով՝ ստվերել մինչ այժմ մեր կատարած աշխատանքները, նախընտրական քարոզչությունից առաջ ստանալ մեկնարկային լավ պայմաններ, իբր թե ամենաթողության ու անարդյունավետ կառավարման կեղծ պատրանքներ ստեղծել։ Կարծում եմ՝ չի հաջողվի, մեր համայնքի բնակիչները լավ են տեսնում՝ ով ինչով է զբաղվում, եւ հունիսի 9-ին ընտրությունների միջոցով իրենց վճռական կամքը կարտահայտեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,601
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,740
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
Gohar Vardanyan
4,456
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
4,298
Ավելին Հասարակություն բաժնից
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
249
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
81
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
99
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում սկանդալային ելույթներ, շարժում, թե խաղաղություն, ռազմական ծախսերի աճ
1 րոպե
90