Հասարակություն
Ուշագրավ փաստեր զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ․ «Ժողովուրդ»
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ուշագրավ փաստեր են բացահայտվել զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ:
«Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, և վերանայման արդյունքում նրանցից մի քանիսը ուղղակի զրկվել են հաշմանդամությունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբը իջեցվել է: Եվ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման և հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացը իրավաչափ էր, և, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նա:
Այլ կերպ ասած, եղել են մարդիկ, որ, հանուն ինչ-ինչ շահերի, պարզապես մարդկանց զրկել են արտոնությունից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0