Հասարակություն
Ինչո՞ւ ԱԻՆ 120 աշխատակից աշխատավարձ չի ստացել. ArmLur am
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները 2019թ․ հունվարի 1-ից ազատվել են աշխատանքից եւ գրանցվել կադրերի կարճաժամկետ ռեզերվում: Այդ տեսչությունը 2 գործառույթ ուներ` հետաքննում էր տեղի ունեցած հրդեհների պատճառները եւ տարբեր հիմնարկություններում ստուգումներ էր կատարում` հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ,- գրում է ArmLur am-ը:
Ներկայումս հրդեհների վերաբերյալ հետաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Հայաստանի Հանրապետությունում աշխատանքից ազատվել է նշված տեսչության ընդհանուր թվով մոտ 120 աշխատակից: Օրենքով սահմանված կարգով այդ աշխատակիցները պետք է ստանային 2019թ․ հունվար, փետրվար եւ մարտ ամիսների աշխատավարձերը, ինչպես նաեւ փետրվար ամսվա համար նախատեսված պարգեւավճարը, սակայն նրանք ստացել են միայն հունվար ամսվա աշխատավարձը: Այդ աշխատողները չգիտեն, թե ինչու է ուշանում իրենց աշխատավարձերի եւ պարգեւավճարի վճարումը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0