Հասարակություն
Բողոքի ցույց Վանաձորում. «Yandex» տաքսու վարորդները պահանջում են բարձրացնել ծառայության նվազագույն գումարը
Gohar Vardanyan
1 րոպե
384 դիտում
Մայիսի 15-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Վանաձորում: «Yandex»տաքսի ծառայության վանաձորցի վարորդների բողոքի ակցիան կապված է եղել ընկերության՝ վարորդներին առաջարկվող անհավասար պայմանների հետ:
Shamshyan. com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասել են. «Մենակ Վանաձորում ա, որ մինիմալը 200 դրամ ա, մենք ուզում ենք, որ գոնե 100 դրամով բարձրացնեն՝ դարձնելով 300: Տնօրենին ասել ենք մեր բողոքը, բայց փոխանակ գային, հանդիպեին մեզ հետ, մենակ ասել են, թե ձեռք չի տալիս՝ մի քշեք, մենք էլ չենք քշելու, էսօրվանից վարորդներիս մի մասը մեր մեքենաների վրայից պոկել-թափել ենք իրենց լոգոները, մեռանք ավտոներս ջարդելով, իրենց հեչ պետքն էլ չի»:
Վարորդները նախ հավաքվել էին ընկերության Վանաձորի կառույցի դիմաց, ապա ավտոերթով շարժվեցին Հայքի հրապարակ, որտեղ ի նշան բողոքի՝ շարքով կայանեցին մեքենաներն ու դուրս եկան փողոց: Վարորդները ցանկացան նաև բոլոր կողմերից փակել Հայքի հրապարակը:
Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Տարոնի բաժնի պետի հորդորներից հետո վարորդները հրաժարվեցին իրենց այդ քայլից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
4,301
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն գիշեր նույն վիճակն է Ազատության հրապարակում․ պատգամավորն ահազանգում է
Gohar Vardanyan
1 րոպե
3,437
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
453
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
204
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
174
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
206