Պատահարներ
Կոտայքի մարզում BMW-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում BMW մակնիշի 11 ՏՏ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում…
Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում BMW մակնիշի 11 ՏՏ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել երկաթե արգելապատնեշներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Եղվարդի բաժնի ծառայողների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Shamshyan com-ը՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել բենզինի արտահոսքը, քանի որ բախման հետեւանքով վնասվել էր բենզաբակը, եւ բեզնին էր թափվում, որից հետո սահմանազատել են տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վիրավորին Եղվարդի ոստիկանները հիվանդանոց կտեղափոխեին, տեղում նրան օգնություն են ցուցաբերել Եղվարդի հրշեջներն ու ոստիկանները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ նա ավտոմեքենայով մխիրճվել էր երկաթե արգելապանեշի մեջ ու այն դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների հատման վայրում, Երևանյան լճի հարևանությամբ։ Au...
Վրաստանի քաղաքացիները քարերով սպանել են իրենց Սևան հասցրած 26-ամյա վարորդին
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղար...
Արթուր Աբրահամի տան մոտ վիճաբանությունից հետո Mercedes G-ով վրաերթի է ենթարկել 3 հոգու
Այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7