Հասարակություն
Գյումրիում նոր սոցիալական բնակարաններ կկառուցվեն
Gohar Vardanyan
1 րոպե
323 դիտում
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը Գյումրիում նոր սոցիալական բնակարաններ կկառուցի: Սա ծրագրի երրորդ փուլն է, որի մեկնարկն ազդարարող հուշագիրը կնքվեց մայիսի 10-ին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջև տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջև, հայտնում է Armenrpress-ը:
Այս փուլով նախատեսվում է կառուցել շենք՝ 18 բնակարանով, որից 14-ը մեկ սենյականոց, 4-ը երկու սենյականոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 197 մլն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը հատկացվելու է Գյումրու քաղաքապետարանի բյուջեից: Ինչպես նախագծման, այնպես էլ բարեկարգման աշխատանքները կատարվելու են քաղաքապետարանի կողմից: Աշխատանքները կմեկնարկեն անմիջապես և կավարտվեն մինչև տարեվերջ:
«Ինչպես անցած տարի, այս տարի ևս նախատեսում ենք,որ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Շնորհակալություն եմ հայտնում այն բարեգործներին՝ հատկապես Փասադենայի, ովքեր կանգնած են Գյումրի քաղաքի կողքին և ում շնորհիվ արդեն երրորդ անգամ իրականացնում ենք այս ծրագիրը»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ իր կողմից նշեց, որ սա բարեգործական կազմակերպության լավագույն հաջողված ծրագրերից է: «Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլիներ փոխադարձ վստահությունը քաղաքապետարանի հետ: Ի դեպ, սա ավելի լուրջ ներդրումային ծրագրերի մեկնարկ կարելի է համարել, քանի որ բարերարը պատրաստակամություն է հայտնում ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու»,-հավելեց Հրահատ Ստեփանյանը:
ԱՌԴԱ-ի աջակցությամբ Գյումրիում 2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան ևս 12 բնակարան շահագործման էր հանձնվել 2018 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,593
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,735
ՈՒՂԻՂ․ Մյասնիկյանի այգու բացման արարողությունը
Gohar Vardanyan
1 րոպե
1,567
Ավելին Հասարակություն բաժնից
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
1 րոպե
1,090
Հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին․ ՆԳՆ
1 րոպե
547
ՀԷՑ-ի պարզաբանումը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկման հետ կապված
1 րոպե
493
1.0
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
1 րոպե
380