Պատահարներ
Զարթոնքում ինքնաձիգի և «էլեկտրաշոկի» սպառնալիքով փորձել են գումար հափշտակել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը…
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի երկու բնակչի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1979 և 1986թթ., նախնական համաձայնության գալով նույն մարզի Զարթոնք գյուղի բնակչից գումար հափշտակելու շուրջ, 2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, դիմակավորված, զինված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով և «էլեկտրաշոկ» մահակով, ինչպես նաև իրենց մոտ ունենալով կպչուն ժապավեններ և պոլիմերային կապիչներ, անցել են Զարթոնք գյուղի տներից մեկի քարե պարսպի վրայով և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ապօրինի մուտք են գործել տուն: Տանտիրուհու բղավոցներից օգնության են շտապել նրա ծնողները, ովքեր վնասազերծել ու բռնել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին, իսկ մյուսը, ինքնաձիգը վերցնելով, դիմել է փախուստի:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Արմավիր գյուղի 33-ամյա բնակիչը իր տանն ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափերով՝ 11,736 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն գյուղի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի...
Հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը. հայեր են տուժել
Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսպորտի օրինախախտ վարորդները երթևեկում են ճանապարհի հանդիպակաց գոտում
Քիչ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Թբիլիսյան խճուղում ինչպես են մի շարք վարորդներ երթևեկում ճ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 66 համարի «Գազելը» բախվել է սյանը, բռնկվել է հրդեհ
Երեւանի Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանից ներքև՝ Ավան տանող ճանապարհին 66 համարի երթուղային «Գազելը» բախվել...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7