Քաղաքականություն
Հրադադարի պայմանագիրը պետք է կնքվեր Ադրբեջանի և ԼՂ-ի միջև, Ալիևն ինձ խնդրեց, որ կապվեմ Երևանի հետ. Կազիմիրով
«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է կնքվեր հրադադարի պայմանագիրը՝ սկզբից առանց Հայաստանի մասնակցության։ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդովը նախագահ Հեյդա�…
«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է կնքվեր հրադադարի պայմանագիրը՝ սկզբից առանց Հայաստանի մասնակցության։ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդովը նախագահ Հեյդար Ալիեւի հրամանով արդեն ստորագրել էր այն տեքստը, որը ես առաջարկել էի։ Զուգահեռաբար՝ ես այդ տեքստը փոխանցում էի Երեւան եւ Ստեփանակերտ։ Երեւանում գիտեին այդ տեքստի մասին։ Մամեդովը ստորագրում է այդ փաստաթուղթը, որից հետո, երբ արդեն համաձայնեցված էր տեքստը Ստեփանակերտի եւ Ադրբեջանի հետ, Հեյդար Ալիեւը դիմում է ինձ՝ պնդելով, որպեսզի ես կապ հաստատեմ Երեւանի հետ, քանի որ միգուցե դրան միանա նաեւ Երեւանը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ վերհիշելով հրադադարի պայմանագրի կնքման գործընթացը։
Նրա խոսքով՝ ինքն այն ժամանակ Հեյդար Ալիեւին փորձել է համոզել հրաժարվել այդ քայլից՝ վստահեցնելով, որ հնարավոր չէ հասնել նրան, որպեսզի Երեւանն իր ստորագրությունը դնի։
«Բայց Հեյդար Ալիեւը պնդում էր, եւ ես պարզապես հարգանքից ելնելով, հասկանալով, որ նա փորձառու է, տարիքով, ի վերջո, զանգահարեցի Երեւան։ Մեկուկես ժամից Երեւանից զանգ է գալիս եւ Դավիթ Շահնազարյանը, ով այդ փուլում կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ուներ, հայտնում է, որ Հայաստանը եւս պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը:
Այդ ժամանակ մենք ուղարկում ենք Երեւան այն տեքստը, որն արդեն ստորագրված էր Մամեդովի կողմից, իսկ այդ ժամանակ արդեն ՀՀ Պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, ով՝ ստանալով այդ տեքստը, որը ես ուղարկել էի նրան ֆաքսով, երկու ուղղում է դրանում մտցնում:
Հիմա չեմ խոսի այդ ուղղումների բնույթի մասին, դրանք ընդունելի էին, բայց այլ ժամանակահատվածում այդ ուղղումները կարող էին շաբաթով երկարաձգել խոսակցությունները պայմանագրի կնքման շուրջ, իսկ այս դեպքում ադրբեջանական կողմն ակնթարթորեն համաձայնեց Սերժ Սարգսյանի այդ երկու ուղղումներին։
Երբ Մամեդովը եւս մեկ անգամ ստորագրեց, եկավ տեքստը նաեւ Երեւանից Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, իսկ հետո այդ վերանայված տեքստը ստորագրեց նաեւ Սամվել Բաբայանը, որը ԼՂ ԶՈՒ ղեկավարն էր»,- պատմել է Կազիմիրովը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին լրացավ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի՝ Բիշքեկի արձանագրության 25-ամյակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...