Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը. Արսեն Թորոսյան
Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը գրառմանը կցել է նաև տեսանյութ։ Նշենք, որ 2019 թ. մայիսի…
Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը գրառմանը կցել է նաև տեսանյութ։
Նշենք, որ 2019 թ. մայիսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկել է ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։
Մայիսի 6-12-ը նշվող շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր», իսկ թեման է՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը:
Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում ԱՀԿ հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի քույր գործակալությունների, ՀՀ առողջապահության նախարարության և այլ կարևոր շահառուների համագործակցությամբ կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ ներառյալ մամուլի ասուլիս, ԱՀԿ-ի Փրկեք ԿՅԱՆՔԵՐ տեխնիկական փաթեթի ներկայացում՝ ճանապարհային երթևեկության զոհերի թիվը զգալիորեն կրճատելու ուղղությամբ ճանապարհային անվտանգության հարցում որոշում կայացնողներին և գործառողներին աջակցելու նպատակով, բարձրաստիճան պաշտոնյաների մաասնակցությամբ ամրագոտու գործածման փորձարկում իրական սիմուլյատորի միջոցով, կրթական իրազեկման միջոցառում ՀՀ մարզային դպրոցականների հետ, երիտասարդների մասնակցությամբ ֆլեշ մոբ Երևանում։
Մի շարք միջոցառումներ ացկացվելու են նաև Գյումրիում՝ ներառյալ հեծանվային ֆլեշ մոբեր, աշխատաժողովներ դեռահասների, երիտասարդների ու դպրոցականների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...