Քաղաքականություն
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է. վարչապետի խորհրդական
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է, ինչպես ամբողջ պետական համակարգինը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ…
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է, ինչպես ամբողջ պետական համակարգինը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Սակայն կարծում եմ առկա հաստիքացուցակը բարեփոխման ահագին տեղ ունի։ Մասնավորապես, խնդրահարույց են փոքրաքանակ վարչություններում վարչության պետի տեղակալների քանակը, ինչպես նաեւ վարչական շրջանների հաստիքները, որոնց համար պետք է հիմք հանդիսանա վարչական շրջանի բնակչության թիվը եւ տարածքը։ Սոցիալական ծառայության աշխատողների քանակը նույնպես ուսումնասիրման տեղ ունի։
Ընդհանրապես, հաստիքացուցակի հիմքը պետք է հանդիսանա նպատակից բխող գործառույթը։
Ակնհայտ է, որ ուռճացված հաստիքացուցակը նախկին իշխանություններին սպասարկելու նպատակ է հետապնդել եւ քաղաքային նոր իշխանությունը վստահ եմ կլինի ավելի կտրուկ, քան ներկայացված առաջարկն է»:
Ի պատասխան Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է. «Ամենամեծ վարչություններից մեկին՝ ֆինանսական վարչությանը թողել են առանց պետի տեղակալի, իսկ ընդհանուր հաստիքացուցակը տասնյակներով ավելացրել են»:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...