Քաղաքականություն
ԱԺ պատգամավորների աշխատավարձը. որքա՞ն են նրանք ստանում
ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը…
ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կկազմի 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694 հազար 470 դրամ:
Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը ստանում են 661 հազար 400 դրամ:
Ազգային ժողովի նախագահի օգնականը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ստանում են 529 հազար 120 դրամ:
Ազգային ժողովի նախագահի խորհրդականի աշխատավարձը կազմում է 628 հազար 330 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատավարձը կազմում է 562 հազար 190 դրամ:
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի աշխատավարձը կազմում է 529 հազար 120 դրամ: Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի աշխատավարձը կազմում է 396 հազար 840 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի աշխատավարձերը կազմում են 363 հազար 770 դրամ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձը կազմում է 330 հազար 700 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականի և Ազգային ժողովի խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետի աշխատավարձերը կազմում են 297 հազար 630 դրամ:
Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի աշխատավարձը կազմում է 198 հազար 420 դրամ աշխատավարձ: Լուրը 1in am-ից է:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...