Պատահարներ
Խոշոր վթար Արագածոտնի մարզում. հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենա է կողաշրջվել, 5 վիրավոր կա
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի և…
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի 35 AG 312 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan .com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, ովքեր շտապօգնության ավտոմեքենայի մեջ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության մեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնությունը Ապարանի հիվանդանոցից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին տեղափոխելիս է եղել հիվանդանոց և վթարի հիմնական պատճառներից մեկը նաև ճանապարհի ողջ երկայնքով մարդաբոյ փոսերն են, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armdaily .am-ի թղթակից...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քարուքանդ եղած երթուղային տրանսպորտ Երևանի փողոցներում
Aurora News-ը քիչ առաջ լուսանկարներ է ստացել Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից: Լուսանկարում ե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար Երևանի Խանջյան փողոցում
Երևանի Խանջյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Mercedes-Benz մակնիշի մարդատար ավտոբուսը ստորգետնյա անցման մեջ բախվել է...
Վրաերթի ենթարկվածը մահացել է. նա Քաղաքապետարանի աշխատակից է
Այսօր Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն...
Ավելին Պատահարներ բաժնից
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0