Քաղաքականություն
Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին
Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Irakanum. am-ի ունեցած տեղեկություններով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի…
Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Irakanum. am-ի ունեցած տեղեկություններով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Առաքելյանը հրաժարվել է կատարել քաղաքապետի ոչ իրավաչափ հրահանգը, ինչի պատճառով աշխատանքից հեռացվել է։
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։ Վերջինս նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում։
Նշենք, որ Զավեն Առաքելյանը քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից։ Մինչ այդ աշխատել է Երևանի Կենտրոն թաղապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...