Քաղաքականություն
Մանրամասներ. Երևանում սպանված երիտասարդը դեպքից առաջ ընկերների հետ խնջույքի է եղել . Sputnik Armenia
Մայիսի 1-ի գիշերը Երևանում տեղի ունեցած սպանությանը նախորդել է բազմամարդ խնջույքը։ Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած հանցագործությունից։ Գրիգորյան եղբայրները միջադեպից…
Մայիսի 1-ի գիշերը Երևանում տեղի ունեցած սպանությանը նախորդել է բազմամարդ խնջույքը։ Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած հանցագործությունից։
Գրիգորյան եղբայրները միջադեպից առաջ Արմավիրի մարզում բազմամարդ խնջույքի են մասնակցել: Ամեն ինչ սկսվել է խնջույքի ժամանակ: Անհիմն ծագած վեճը ուղեկցվել է հայհոյանքներով: Տեղի ունեցածը պարզաբանելու նպատակով էլ կողմերը հավաքվել են Երևանի Շենգավիթ համայնքի Շահամիրյանների 1\\1 շենքի բակում:
Վեճը հանգուցալուծվել է դանակահարությամբ: Վիրավոր եղբայրները, մեծ դժվարությամբ և արնաքամ լինելով, շենքի հետնամասից հասել են փողոց ու պատահական տաքսի կանգնեցրել՝ խնդրելով, որ վարորդը շտապ հիվանդանոց հասցնի: Շենգավիթ բժշկական կենտրոնի ճանապարհին եղբայրներից կրտսերը գիտակցությունը կորցրել է, հոսպիտալացվելուց քիչ անց էլ՝ մահացել:
Ավագ եղբայրը, որը ծայրահեղ ծանր վիճակում է եղել, Շենգավիթ բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն և այժմ գտնվում է այդ հիվանդանոցում:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...