Քաղաքականություն
Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի մասին
Aravot. am-ը գրում է. ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրը, թե Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, նրանք նաեւ…
Aravot. am-ը գրում է. ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրը, թե Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, նրանք նաեւ առերեսվել են: «Այնպիսի բաներ ասացիք, որ զարմանալի է, սա նշանակում է, որ ինչ-որ մեկը նախաքննական գաղտնիք է խախտել: Ու եթե նախաքննական գաղտնիքի խախտումը կա, չի նշանակում, որ մնացածս նման հանգամանքների մասին խոսել ենք. ով ինչ ցուցմունք է տվել, ով ինչի մասին է խոսել, հենց սա նախաքննական գաղտնիք է:
Եթե մենք սկսենք մարդկանց անուններն ու ցուցմունքները քննարկել, նշանակում է նախաքննական գաղտնիքը կխախտենք, իսկ դա քրեորեն հետապնդելի արարք է: Մենք միգուցե կարող ենք միջնորդել ՝ վարույթ իրականացնող մարմնին, հետաքրքրվենք՝ սա ինչ է, որտեղից են նման տեղեկություններ դուրս գալիս, վարույթ իրականացնող մարմնի հետ քննարկենք, հասկանանք՝ ինչ է կատարվում»,- լրատվականին ասել է փաստաբանը:
Առավել մանրամասն՝ https://www.aravot.am/2019/05/01/1039963/?fbclid=IwAR20ek7yUp8d_vPvamEi-ijud3I03bFXKo8AgxLTFCpr7dFX1ogUgw7nahg
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...