Քաղաքականություն
Խստացվելու է վարորդական իրավունքի ձեռքբերման կարգը. ՃՈ պետի տեղակալ
Երթևեկության քննության կարգն անցկացվելու է և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության…
Երթևեկության քննության կարգն անցկացվելու է և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունքի ձեռքբերման կարգի նախատեսված փոփոխություններին:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը պարտավորվել է մինչև հունիսի 1-ը միանալ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության ճանապարհային քարտեզներին, որի արդյունքում մի շարք ակտեր փոփոխվելու են, մասնավորապես, որակավորման քննությունների ընդունման կարգի, վարորդական վկայականի արտաքին տեսքի, ձևի հետ կապված:
«Որակավորման քննությունների հետ կապված առաջինը կրթական գործընթացն է: Գիտեք, որ նախկինում մեզ մոտ ազատականացված էր: Փոփոխություն կա նաև C կատեգորիայի մասով: Ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում՝ քաղաքացուն A, B, C կատեգորիաների համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել, իսկ ներկայիս պահանջով՝ պրոֆեսիոնալ վարորդները՝ C կատեգորիայի, պետք է անցնեն կրթական պրոցեսներով»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ վարորդական իրավունքի ձեռքբերման կարգը խստացվելու է։
«Մեզ մոտ, օրինակ, երթևեկության քննությունն անցկացվում էր կա՛մ ավտոհրապարակում, կա՛մ երթևեկության իրական պայմաններում: Հիմա քննության կարգն անցկացվելու է և՛ ավտոհրապարակում, և՛ երթևեկության իրական պայմաններում»,- պարզաբանեց Արթուր Տոնոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...