Քաղաքականություն
Մաշադյանի փեսային պատկանող ժամանցի կենտրոնը հետաքրքիր նախապատմություն ունի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել: Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի…
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել: Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:
Մաշադյանի ընտանիքին պատկանող այս ժամանցի կենտրոնը հետաքրքիր նախապատմություն ունի: Կենտրոնի սարքավորումները ներմուծվել են «Հենրի թրեյդ» ՍՊԸ-ի միջոցով, որից հետո ընկերությունը ճանաչվել է սնանկ: Հին Հայաստանում բազմաթիվ էին կեղծ սնանկության նման դեպքերը, որոնք նոր իշխանությունների բացահայտման տիրույթում պետք է լինեն:
Մնում է միայն հասկանալ, թե, օրինակ, ՊԵԿ-ը, ամբողջությամբ գտնվելով Մաշադյանի ազդեցության տակ, ինչպես է պարզելու «Հենրի թրեյդի» օրինապահ վարքագիծը կամ ասենք՝ օբյեկտիվ ստուգում իրականացնելու «Գուդ թայմ»-ում: Ռաֆիկ Մաշադյանի փեսան 2018-ի հոկտեմբերին ընդունվելով Զվարթնոցի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն որպես գլխավոր տեսուչ՝ հայտարարագրի համաձայն միլիոնատեր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...