Քաղաքականություն
Սու-30ՍՄ կործանիչները ՀՀ կգան մինչև հաջորդ տարեսկիզբ․ Տոնոյան
Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան մինչեւ հաջորդ տարեսկիզբ։ Գոյություն ունեն այդ ինքնաթիռների գնման հետագա ծրագրեր։ Այս մասին ապրիլի 24-ին լրագրողներին ասաց պաշտպանության…
Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կգան մինչեւ հաջորդ տարեսկիզբ։ Գոյություն ունեն այդ ինքնաթիռների գնման հետագա ծրագրեր։ Այս մասին ապրիլի 24-ին լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Մոսկվայի Միջազգային անվտանգության VIII համաժողովի շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին փուլում կլինի չորս ինքնաթիռ։ Մատակարարումները նախատեսվում են տարեվերջին-2020 թվականի սկզբին։ Հետո կաշխատենք այս ուղղությամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ արդեն փոխանցվել են առաջին դրամական տրանշները՝ ռուսական կործանիչների համար։
Տոնոյանը նաեւ նշել է, որ Հայաստանը ռուսական սպառազինություն գնելու հետագա պլաններ ունի։ «Զինվելու եւ վերազինվելու ենք շատ խիստ։ Գնումները կլինեն ռուսական սպառազինություններից»,- նշել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...