Հասարակություն
ՄԻԵԴ-ում մերժվել է ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից մեկը. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
312 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Ստրասբուրգից տեղեկություններ հասան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումներից մի քանիսի մասով մերժման որոշումներ է հրապարակել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի ներկայացրած «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» բողոքին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի: Ուշագրավն այն է, որ անընդունելի է համարվել կամ մերժվել է կոնկրետ հայցը այն պատճառով, որ դիմումատուն՝ մենք, չենք կարողացել հիմնավորել մեր պահանջը եւ փաստերով ապացուցել։ Իսկ ովքե՞ր են այդ հայցերի հեղինակները. նրանց թվում են Արա Ղազարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Արտակ Զեյնալյանը, որն այժմ ՀՀ արդարադատության նախարարն է, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Բացի նրանցից, կատարվածում առանցքային դերակատարություն ունի նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արտակ Գասպարյանը, որը պետք է ամեն գնով մեր շահերն առաջ մղի: Ինչու՞ պարտվեցինք Եվրադատարանում, ինչու՞ չենք կարողացել հիմնավորել մեր հայցերը։ «ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին հայցերի համահեղինակ, այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսպես պատասխանեց. «Այդքան պարզունակ չէ. ասել` մերժել է այդ հայցը։ Այն չի ընդունել քննության։ Ընդունելության փուլում լուծել է այդ հարցը եւ տվել է իրավական դիրքորոշումներ, գնահատականներ»։ Բա եթե ապրիլյան ակնհայտ ագրեսիան չեք կարողանում միջազգային ատյաններում հիմնավորել, մեր երկրիներսումինչպե՞ս պիտի արդարադատության մթնոլորտ ապահովեք։ Մեր այս հարցին, Զեյնալյանը պատասխանեց, թե «շատ կոպիտ եք»։ Դե իհարկե, որովհետեւ ՄԻԵԴ-ում այս պարտությունը բոլորինս է, սրանք սոսկ մասնավոր գանգատներ չեն»։
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
675
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
566
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,573
Ով է «Սպայկա»-ի նոր մրցակիցը
Gohar Vardanyan
1 րոպե
4,499
Ավելին Հասարակություն բաժնից
Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջ
1 րոպե
73
Լուրերը մեկ տողով. Կեղծ լուրից մինչև աշխատավարձերի աճ. 2100 երեխա՝ պատերազմի զոհ. պայթյուն ԱՄՆ-ում
1 րոպե
69
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
1 րոպե
215
Լուրերը մեկ տողով. Իրանը կոշտ պահանջներ է դնում․ որտե՞ղ է անվտանգ ապրել գլոբալ պատերազմի դեպքում. միջուկային սպառնալիքներ
1 րոպե
113