Հասարակություն
Ինչու է քրեական գործ հարուցվել Փաշինյանի ազգականի նկատմամբ
Gohar Vardanyan
2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Այս մասին Factor. am-ին փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով»,-լրատվականին ասել է նա։
Նշենք, որ, մեր տեղեկություններով, այս քրեական գործը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մամիկոն Հովհաննիսյան անուն ազգանունով ազգականին։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
Ով է «Սպայկա»-ի նոր մրցակիցը
Gohar Vardanyan
Ավելին Հասարակություն բաժնից
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
5.0