Քաղաքականություն

Ստամբուլում հնարավոր է չեղարկվեն ընտրությունների արդյունքները․ Էրդողան

Ստամբուլում հնարավոր է չեղարկվեն ընտրությունների արդյունքները․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված խախտումների պատճառով ընտրությունների արդյունքները կարող են…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված խախտումների պատճառով ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: Այս մասին ՌԴ-ից վերադառնալիս, օդանավում լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի ղեկավարը։ Թուրքական «Sabah» թերթը հայտնում է՝ Էրդողանը մասնավորապես նշել է․ «Եթե Ստամբուլում, որտեղ բնակվում է գրեթե 11 միլիոն ընտրողր, ձայների քանակի տարբերությունը կազմում է ընդամենը 30 հազար, բողոքների պատճառով էլ թիվը նվազել է մինչև 13 հազար, ապա մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է ցրել բոլոր կասկածները, այս իրավիճակը նույնիսկ կարող է հանգեցնել ընտրությունների չեղարկման»։ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցանկացած որոշում: Նա նաև հայտարարել է, որ ընտրություններում ձայների վերահաշվումը ստանդարտ պրակտիկա է: Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ մի շարք նահանգներում նախորդ Ֆլորիդայում նախագահական ընտրությունների ժամանակ վերահաշվարկ եղել է: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ) 2002-ից ի վեր առաջին անգամ կորցրեց Անկարայում և Ստամբուլում քաղաքապետի պաշտոնը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250