ՈՒՂԻՂ․ Քաշքշուք, լարված իրավիճակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության մոտ 500 աշխատակից: Այս պահին իրավիճակը բավականին լարված է, քաշքշուք է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Ցուցարարները փակել են ավտոմեքենայի ճանապարհը, որով «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարայնին տեղափոխում են կալանավայր: Նրանք հայտարարում են, որ չեն հեռանա դատարանի բակից, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգա: «Մենք պահանջում ենք ՀՀ վարչապետին, իսկ եթե նա չբարեհաճի այստեղ գալ, մենք սկսում ենք քաղաքացիական անհնազանդություն ամբողջ հանրապետության մասշտաբով», - նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ: ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ 1in. am-ի

Քաղաքականություն