ՈՒՂԻՂ․ Ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելու բողոքի ակցիա
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են խմբակցությունների անդամներին հնարավորություն և հարթակ չտալ նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ այդ ճանապարհը կտանի պետության, ազգային արժեքների կործանմանը: Այս մասին հայտնում է tert. am-ը։
Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը, ով հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: Նա կոչ արեց ձեռնամուխ լինել գենդերային հավասարության, մարդու իրավունքների ապահովմանը նպատակադրված օրենսդրական բարեփոխումների իրականացմանը:
Հիշեցնենք նաև, որ նրա ելույթին արձագանքեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ այն դիտարկելով անարգանք հանձնաժողովի, ԱԺ-ի նկատմամբ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտել է օրակարգը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ tert. am-ի