Հասարակություն
Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքով նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս տարածված այն տեղեկությանը, ըստ որի` երևանյան մանկապարտեզներից մեկում բռնություն են կիրառում երեխաների նկատմամբ:
"Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Հայրապետյանը ապրիլի 3-ին իր էջում գրառում էր արել, ըստ որի՝ «կա մանկապարտեզ, որտեղ երեխաները ենթարկվում են բռնության։ Ես դեռ ոչ մանկապարտեզի անունն եմ տալիս, ոչ էլ անհիմն հայտարարություն անում»:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության ՔՀԳՎ Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության վարչություն է հրավիրվել քաղաքացուհի Ա.-ն։ Նա հայտարարել է, որ Երևանի մանկապարտեզներից մեկում իսկապես իր երեխայի նկատմամբ դաստիարակի կողմից բռնություն է կատարվել: Քաղաքացի Ա-ից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր",- գրել է Դուրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0