Հայտնի է, թե Փաշինյանի որ ազգականի դեմ է քրգործ հարուցվել. ArmLur. am
Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: ՀՀ վարչապետը չի մանրամասնել, թե ով է իր բարեկամը: Իրավապահ կառույցները եւս որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել:
Սակայն ArmLur. am-ի տեղեկություններով, խոսքը Նիկոլ Փաշինյանի քեռու տղայի` Մամիկոն Հովհաննիսյանի մասին է, ով զբաղեցնում է «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալի պաշտոնը և քրեական գործը հենց նրա հանդեպ է հարուցվել:
Լրատվամիջոցը գրում է, որ այլ մանրամասներ հայտնի կլինեն քիչ անց: