Ամեն ինչ օրինական է. Փաշինյանը` իր ազգականի առնչությամբ քրգործի ցուցում տալու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով մարտի 4-ի գրառմանը, համաձայն որի՝ իր անմիջական ցուցումով քրգործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Գրառումը՝ ստորև․
«Հարգելինե՛րս, ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:
Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:
Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով վարչաետի գրառմանը, ասել էր․ «Քրեական դատավարության օրենսգիրքն ունի հստակ շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություններ կարող է տալ։ Բայց կոնկրետ դեպքին ծանոթ չեմ»։