Վարչապետի որոշմամբ 2 պաշտոնյա ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի որոշումներ է ստորագրել, որոցից երկուսով աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն:
Որոշումներում, մասնավորապես, ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արթուր Սարգսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: