Քաղաքականություն
Օսիպյանն անձամբ կհսկի «Եռաբլուրում» մեքենաներից կատարված գողության դեպքերի բացահայտման աշխատանքները
Այսօր՝ ժամը 11.00-ին և 12.20-ին, ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված իրենց մեքենաներից գողություններ են կատարվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Ոստիկանության պետն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Միևնույն ժամանակ, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը»,-նշված է պարզաբանման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
3.0