Հասարակություն
Քրեական պատասխանատվություն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար․ ԲՀԿ նոր նախագիծ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շուտով ես եւ իմ գործընկերները շրջանառության մեջ ենք դնելու Քրեական օրենսգրքում փոփոխություն, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանիների հանդեպ վայրագ վերաբերմունքի, խոշտանգման, ծանակման, սպանության համար:
Այս պահին նման «անասունների» համար գործում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածը, որով եթե նշյալ «անասունը» ֆիզիկական անձ է, ապա ընդամենը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ եթե իրավաբանական անձ է` 80-100-ապատիկի չափով: Սա անթույլատրելի է: Կենդանիներին խոշտանգած, ծանակած, սպանած երկոտանիները պետք է կրեն քրեական պատասխանատվություն: Շատ կոնկրետ պատասխանատվություն: Պետք է նստեն բերդում և մեր նախագիծը նման գազանների համար բերդի ուղեգիրը ապահովում է: Նախագիծը արդեն պատրաստ է, սակայն եթե հասարակական տարբեր կազմակերպությունների և մասնավորապես` «Դինգոյի» կողմից կլինեն լրացուցիչ առաջարկներ, պատրաստ ենք հանդիպել և քննարկել»:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Գավառում 26-ամյա մայրը հղիության ընդհատման համար հիվանդանոց գնալուց 10 րոպե անց մահացել է. Shamshyan. com
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0